Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստները կպարգևատրվեն, եթե հաղթեն Պորտուգալիային

Սերբիայի հավաքականը մեծ պարգևավճար կստանա, եթե կարողանա հաղթել Պորտուգալիային ԱԱ-2022-ի ընտրական վճռորոշ խաղում։

Պորտուգալիան և Սերբիան ընտրական փուլի ավարտից առաջ ունեն 17-ական միավոր և միմյանց հետ կխաղան վերջին տուրում։ Քանի որ Պորտուգալիան ավելի լավ լրացուցիչ ցուցանիշներ ունի, Սերբիան պետք է հաղթի, որպեսզի խմբում զբաղեցնի առաջին տեղը և անմիջապես մեկնի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։

Ինչպես հայտնում է Cabine Desportiva-ն, Սերբիայի հավաքականը խթանվել է հաղթելու համար, այդ թվում՝ գումարով: Պորտուգալիայի դեմ խաղից առաջ Սերբիայի հավաքականին տեղեկացրել են, որ Պորտուգալիային հաղթելու դեպքում կպարգևատրվի 1 միլիոն եվրոյով։ Նշվում է, որ Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը միջնորդել է գործարք կնքել երկրի կառավարության հետ, ինչի մասին հետագայում հայտնել են թիմի խաղացողներին: