Ռոբերտո Մանչինի. «Վստահ եմ՝ Իտալիան ԱԱ-ի ուղեգիր կնվաճի»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Շվեյցարիայի ընտրանու հետ ոչ-ոքի արդյունքից (1:1)  հետո գնահատել է իր թիմի՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ մրցաշար դուրս գալու շանսերը:

Եզրափակիչ տուրում «Սկուադրա աձուրան» դրսում խաղալու է Հյուսիսային Իռլանդիայի հետ, իսկ Շվեյցարիան հյուրընկալելու է Բուլղարիային:

«Բարդ իրավիճակ է, բայց մենք ավելի առաջ ենք Շվեյցարիայից (գոլերի տարբերությամբ):  Կփորձենք մեր ֆուտբոլը խաղալ, հաղթել ու հուսալ, որ Բուլղարիան հիանալի հանդիպում կանցկացնի:

Երկու գոլի առավելությունը չնչին է թվում, բայց այդուհանդերձ…: Եվ հետո ո՞վ կասի, որ Բուլղարիան չի կարող դրական արդյունքի հասնել: Մենք ոչ մեծ առավելություն ունենք մտածում ենք Հյուսիսային Իռլանդիայում հաղթանակի մասին:

Մենք դուրս կգանք աշխարհի առաջնություն, ես վստահ եմ», – 56-ամյա մասնագետիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: