Գարեթ Բեյլ. «Կենաց-մահու պայքար կմղենք Աշխարհի առաջնություն հասնելու համար»

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Բելառուսի դեմ տնային հանդիպումից առաջ։ 32-ամյա ֆուտբոլիստի համար այս խաղը կլինի 100-րդը ազգային հավաքականի կազմում։

«Քո 100-րդ միջազգային խաղը խաղալը անհավանական ձեռքբերում է, որի մասին չես էլ մտածում, երբ առաջին անգամ ես սկսում խաղալ: Աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր խաղացողի ցուցակում առաջին տեղում է: Մենք պետք է իրագործենք մի բան, որը մենք երբեք չենք կարողացել անել:

Հենց սուլիչը հնչի, ես այլ բանի մասին չեմ մտածի, բացի երեք միավոր վաստակելուց։ Հաղթելը հիանալի նվեր կլինի թիմակիցների կողմից, քանի որ մեզ միավորներ են պետք: Մենք կենաց-մահու պայքար ենք մղելու, որպեսզի հասնենք Աշխարհի առաջնությանը։ Եկեք անենք առավելագույնը»,- Բեյլի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

Ուելս – Բելառուս խաղը կկայանա նոյեմբերի 13-ին: