Տրենտ Ալեքսանդր Առնոլդը նշել է Պրեմիեր Լիգայում իրեն հանդիպած ուժեղագույն մրցակցին

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր Առնոլդը պատասխանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ մրցակցի մասին հարցին.

«Նա Էդեն Ազարն է: Կարելի է տալ նաև Դե Բրույնեի անունը, բայց որպես իմ անմիջական մրցակից Ազարը լավագույնն էր: Նա արագություն, ճարպկություն ունի, գիտի ինչ անել։ Ազարը շատ խելացի է գնդակով և առանց գնդակի: Նա ուղղակի անհավանական է»,- ասել է Ալեքսանդր Առնոլդը Prime Video Sport-ի եթերում:

2019 թվականին բելգիացի Էդեն Ազարը «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տրենտը անցկացրել է 9 հանդիպում, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։