Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի 9-րդ տուրում Իռլանդիայի ընտրանու հետ ոչ-ոքի արդյունքը:
«Իռլանդիայում միշտ դժվար է խաղալը, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է: Կիրակի օրը տնային մարզադաշտում մենք կտոնենք Քաթարի աշխարհի առաջնություն դուրս գալը:
Առա՛ջ, Պորտուգալիա», – գրել է 36-ամյա ռմբարկուն Instagram-ի իր էջում:
Հարկ է նշել, որ 9 տուրից հետո Ֆերնանդու Սանտուշի թիմը Սերբիայի հետ ունի հավասար միավորներ, ասկայն սերբերին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ: Եզրափակիչ մրցափուլում Պորտուգալիան խաղալու է հենց Սերբիայի դեմ: