ՊՍԺ-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը չի կարողանա օգնել ազգային թիմին 2022 թվականի նոյեմբերին կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերում։ Այդ մասին պատմել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Յուլիանը մկանային վնասվածք ունի: Մարզումների ժամանակ նա ցույց տվեց իր լավագույն կողմերը»,- Ֆլիկի խոսքն է մեջբերում գերմանական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 11-ին կընդունի Լիխտենշտեյնին, իսկ նոյեմբերի 14-ին կխաղա Հայաստանի հետ՝ Երևանում։