«Յուվենտուսի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Պեդրիի և Գավիի մասին։
– Ցավում եմ, որ տարիքով խաղացողներն այլեւս նախկին ֆիզիկական վիճակում չեն: Ուրիշ մարդիկ ամբողջ կյանքում պատրաստվում են իրենց ապագա աշխատանքին, 31-32 տարեկանում ամեն ինչ նոր է սկսվում՝ համալսարանից, գիտական աստիճան ստանալուց հետո։ Բայց 34 տարեկանում մենք արդեն այնպիսի զգացողություն ունենք, որ կյանքը մոտենում է ավարտին։
– Ինչի՞ մասին ես մտածում, երբ տեսնում ես 17-ամյա Գավիին։
– Այն, ինչ հիմա կատարվում է, ինձ զարմացնում է։ Երբ ես 17 տարեկան էի, նույնիսկ հիմնական թիմի հետ մարզվելը շատ դժվար էր։ Հիմա նայեք Պեդրիին և Գավիին. թվում է, թե նրանք 32 տարեկան են, դա ուղղակի խենթություն է:
Երեկ ես խոսեցի Գավիի հետ և հարցրի, թե որտեղ է նա ապրում։ Եվ նա ասաց, որ ապրում է «Բարսելոնայի» ակադեմիայում, քանի որ ընդամենը 17 տարեկան է: Անհավատալի է, որ ես ավելի քան տասը տարով մեծ եմ Գավիից:
– Իսկապե՞ս նրանք այնքան հասուն են, որքան թվում են։
– Թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, նրանք ամենաշատը մտահոգված են ֆուտբոլով, այլ ոչ թե այլ զվարճություններով: Նրանք շատ հանդիպումներ են անցկացնում, ժամանակ չունեն դրսի բաների մասին մտածելու։ Բայց նրանք ոչ միայն հասուն են, այլև ունեն տեխնիկական հմտություններ, օժտված են։ Պեդրիի ելույթը Եվրո-2020-ում զարմանալի էր, և երբ ես դիտում էի Գավիի խաղը Իտալիայի դեմ, չէի հավատում, որ նա առաջին անգամ է հանդես գալիս Իսպանիայի հավաքականում»,- ասել է Մորատան: