Գերմանիայի հավաքականի միանգամից 5 ֆուտբոլիստ առողջապահական մարմիննեի ցուցումով տեղափոխվել է կարանտին, հայտնում է Բունդեսթիմի մամուլի ծառայությունը:
Ինքնամեկուսացվել է մեկ ֆուտբոլիստ, ով COVID-19-ի դրական թեստ է հանձնել, ինչպես նաև խաղացողների մեկ խումբ, ովքեր շփում են ունեցել այդ ֆուտբոլիստի հետ: Bild պարբերականի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված խաղացողը «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն է: Հատկանշական է, որ վերջինս ավելի վաղ վակցինացվել էր:
Մեկուսացված չորս ֆուտբոլիստներից երեքը նույնպես ներկայացնում են մյունխենյան ակումբը՝ Յոզուա Կիմիխը, Սերժ Գնաբրին և Ջամալ Մուսիալան, իսկ վերջինը՝ «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին է:
Բացի այդ մկանայյին վնասվածքների պատճառով հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել նաև Ֆլորիան Վիրտցն ու Նիկո Շլոտերբեկը:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նրանց փոխարեն հրավիրել է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպաններ Մաքսիմիլիան Արնոլդին և Ռիդլե Բակուին, ինչպես նաև «Մոնակոյի» հարձակվող Կևին Ֆոլանդին:
Հիշեցնենք, որ գերմանացիները նոյեմբերի 11-ին խաղալու են Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 14-ին Երևանում հյուրընկալվելու են Հայաստանի հավաքականին: