«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան պատմել է, որ ժամանակին ցանկանում էր վրեժ լուծել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսից ռասիստական վիրավորանքների համար:
«Մի օր մենք քայլում էինք Մանչեսթերի Դինսգեյթ փողոցով, և եղբայրս ասաց. «Օ՜, այնտեղ Լուիս Սուարեսն է»: Այդ պահին երկու եղբայրներիս հետ էի։
Ես նայեցի նրան և ասացի. «Սա հենց այս պահն է»։ Բայց հետո տեսա նրա երեխաներին ու կնոջը։ Եվ հետո ասացի ինքս ինձ. «Ես կցանկանայի նրան ծեծել, բայց դա անհնար է նրա ընտանիքի առաջ»:
Ես ոչինչ չեմ արել այդ օրը և չեմ ափսոսում դրա համար։ Կարծում եմ՝ վատ ավարտ կունենար»,- Էվրայի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։