Իտալիան` Շվեյցարիայի հետ խաղից առաջ կորցրել է երկու կիսապաշտպանի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Լորենցո Պելեգրինին և Նիկոլո Զանյոլոն լքել են ազգային հավաքականը։

«Որոշ ֆուտբոլիստներ ֆիզիկական խնդիրներ ունեն: Զանիոլոն ու Պելեգրինին պատրաստ չեն։ Մենք գնահատում ենք Բարելայի վիճակը։ Թվում է, թե դեռ անհանգստանալու բան չկա, բայց մենք կհետևենք նրան: Մնացած ֆուտբոլիստները պետք է լավ լինեն: Հանդիպումը կարևոր է լինելու, բայց մենք պետք է հանգստություն պահպանենք։

Մենք երկու կիսապաշտպան ենք կորցրել, ո՞վ կզբաղեցնի նրանց տեղը: Եկեք փոխարինենք երկուսին էլ: Այժմ հարցը լուծվում է, քանի որ առաջիկա օրերին մենք պետք է գնահատենք Բարելայի վիճակը և հետևաբար երկու ֆուտբոլիստ կհրավիրենք»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Նոյեմբերի 12-ին Իտալիայի հավաքականը կխաղա Շվեյցարիայի հետ: