ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին յոթերորդ անգամ դարձել է «Ոսկե գնդակի» հաղթող, հայտնում է RTP-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն արդեն ծանուցվել է, որ քվեարկության արդյունքում դարձել է մրցանակի հաղթող։ Մեսսին արդեն ավանդական հաղթողի հարցազրույցն է տվել France Football ամսագրին։
Անցած մրցաշրջանում Մեսսին Արգենտինայի հետ նվաճեց Ամերիկայի գավաթը և նաև «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի լավագույն ռմբարկուն էր: Իսպանիայի առաջնությունում նա դարձել էր 30 գոլի հեղինակ։
«Ոսկե գնդակը» կհանձնվի նոյեմբերի 29-ին Փարիզում։