«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Վիտեսի» նկատմամբ հաղթանակը (3:2):
«Սա անհավանական խաղ էր: Ես չեմ սիրում անհավանական խաղերը: Դա նշանակում է, որ ամեն ինչ կարող է պատահել: Մենք պետք է հաղթեինք ու մենք հաղթեցինք:
Մոտ էինք ջախջախիչ հաղթանակին, բայց արդյունքում երկու գոլ բաց թողեցինք, որից պետք է խուսափեինք», – 52-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում As-ը:
Հավելենք, որ «Թոթենհեմն» այժմ 7 միավորով զբաղեցնում է G խմբի 2-րդ հորիզոնականը: