ՈւԵՖԱ-ն քվեարկություն է սկսել Եվրոպա Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն խաղացողին ընտրելու համար:
Լավագույնի կոչմանը հավակնում են.
«Բայերի» կիսապաշտպան Մուսա Դիաբին 2 գոլ է խփել և նույնքան գոլային փոխանցում կատարել «Բետիսի» դեմ հանդիպմանը (4:0):
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Սաիդ Բենրահման դուբլի հեղինակ է դարձել «Գենկի» հետ խաղում (2:2):
«Բրագայի» կիսապաշտպան Ռիկարդու Օրտան 3 գոլային փոխանցում է կատարել «Լուդոգորեցի» դեմ հանդիպմանը (4:2):
«Լիոնի» հարձակվող Իսլամ Սլիմանին 2 գոլ է խփել «Սպարտայի» դարպասը (3:0):
https://twitter.com/EuropaLeague/status/1456410815096049665