Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:2):
«Պետք է արժանին մատուցել «Լիվերպուլին»: Նրանք լավ սկսեցինք խաղը և գոլ խփեցին գեղեցիկ ու արագ կոմբինացիների արդյունքում: Հետո նրանք ավելի շատ պահեր ստեղծեցին և ընդհանուր առմամբ իրենց ավելի վստահ էին զգում այս խաղում:
Նրանք լավ սկսեցին առաջին խաղակեսը, մենք ևս: Կարասկոն պահ ուներ, մենք կարող էին գոլ խփել անկյունայինից: Սակայն հետո «Լիվերպուլը» գոլ խփեց, իսկ մենք հեռացում ունեցանք: Այդ պահից սկսած ամեն ինչ շատ ավելի բարդացավ», – Սիմեոնեին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: