«Լիվերպուլը» կրկնել է շուրջ 40 տարվա ակումբային ռեկորդը

«Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» (2:0):

Մերսիսայդցիները բոլոր մրցաշարերում իրենց անպարտելիության շարքը հասցրեցին 25 հանդիպման (18 հաղթանակ, 7 ոչ-ոքի) և թարմացրեցին ակումբային ռեկորդը: Այն սահմանվել էր 1982 թվականի մարտից մինչև սեպտեմբեր ամիսը: Այնժամ թիմը 20 հաղթանակ էր տարել և 5 անգամ խաղացել ոչ-ոքի:

Հավելենք, որ «Լիվերպուլն» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է նոյեմբերի 11-ին՝ «Վեսթ Հեմի» դեմ: