«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:0, երկրորդ խաղակես):
Դա սենեգալցի ֆուտբոլիստի 21-րդ գոլն է մրցաշարում՝ մերսիսայդյան ակումբի կազմում: Նա ՉԼ-ում խփած գոլերի թվով հավասարվել է «Լիվերպուլի» լեգենդար նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին:
Հիշեցնենք, որ Սադիո Մանեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականից: