Կարիմ Բենզեմայի՝ «Շախտյորին» խփած գոլը հոբելյանական էր «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Շախտյորի» դեմ խաղում (1:1, առաջին խաղակես):

Ֆրանսիացի ռմբարկուի խփած գնդակն «արքայական» ակումբի համար 1000-րդն է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Դա ամենամեծ ցուցանիշն է մրցաշարում:

ՉԼ-ում խփած գոլերի թվով «Ռեալին» ամենամոտը «Բավարիան» է. մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները 759 գոլ են խփել մրցաշարում: