«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել անգլիական ակումբի խաղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղում (2:2)։
«Մարդիկ ասում են, որ Ռոնալդուն բավականաչափ չի անում, բայց նա անում է խաղի ամենադժվար մասը՝ գոլեր խփելը: Նա հայտնվում է կրիտիկական պահին՝ ցանկացած երկրում, ցանկացած մարզադաշտում, ցանկացած ժամանակ։ Նա հայտնվում է ամենակարևոր պահին և անում է իր գործը։
Եթե «Յունայթեդն» այս հանդիպման երկրորդ խաղակեսի պես խաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ, նորից կպարտվի։ Ինտենսիվություն չկա։ Երբ նայում ես սա, մտածում ես, թե ինչպիսի օրինաչափությամբ են նրանք խաղում: Խառնաշփոթ էր։ Երկրորդ կեսում նրանց փրկեց Կրիշտիանուն:
Ռաֆայել Վարանը շատ լավ ծածկում է պաշտպանության երկու կողմերը, և երբ նա հեռացավ, նրանք սկսեցին շատ անփույթ տեսք ունենալ՝ բացարձակ անվստահությամբ:
Նրանք անցան 4 պաշտպանով խաղի, և թվում էր, թե իտալական թիմը կարող է ցանկացած պահի իր գործն անել:
«Յունայթեդի» բախտը բերեց, որ «Ատալանտան» ավելի շատ գոլ չխփեց, և մեծ մարդն առաջին պլան մղվեց»,- ասել է Ֆերդինանդը: