Ռոբերտ Լևանդովսկի. «Ես երբեք չէի մտածի, որ այդպիսի արդյունքի կհասնեմ»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը Չեմպիոնների Լիգայի «Բենֆիկայի» դեմ խաղում (5:2) հեթ-տրիկի հեղինակ դարձավ, կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով.

«Չգիտեմ՝ սա կատարյալ երեկո է, որովհետև ես 11-մետրանոց չիրացրի։ Բայց դա ինձ չի անհանգստացնում, դա տեղի է ունենում: Բարեբախտաբար, մենք ավելի շատ գոլեր ենք խփել, այդ թվում՝ ես։ Եվս երեք միավոր վերցրեցինք՝ հաղթանակ տանելով։

Չեմպիոնների Լիգայում անցկացրած 100-րդ խաղի մասին.

Ես երբեք չէի մտածի, որ այս մրցաշարում այսքան խաղեր կանցկացնեմ և դեռ այդքան շատ արդյունքներ կունենամ: Դա ինձ համար յուրահատուկ բան է»,- ասել է Լևանդովսկին: