«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրել է Չեմպիոնների Լիգայի «Ատալանտայի» դեմ խաղի հաշիվը (1-1, երկրորդ խաղակես):
Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո գոլի հեղինակ է դարձել ՉԼ-ի ընթացիկ խաղարկության բոլոր չորս խաղերում:
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Ռոնալդուն անգլիական ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում խփել է 14 գոլ՝ 15 անցկացրած խաղում: