«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, որն այժմ Բելգիայի հավաքականի մարզչի օգնականն է, խոսել է սոցցանցերի մասին։
Մարտ ամսից ֆրանսիացին բոյկոտում է սոցիալական ցանցերը՝ ռասիզմի և խտրականության դեմ պայքարելու համար:
«Շատ դժվար է դառնում, երբ տեսնում ես, որ սոցիալական մեդիան փող է աշխատում ատելությունից: Հեշտ չէ, երբ դեղամիջոցդ թույնն է: Անկեղծությունն ու բարությունը փող չեն տալիս:
Մի քանի անգամ փորձել եմ կապվել նրանց հետ (սոցցանցերի ներկայացուցիչների հետ)։ Նրանք չէին ուզում խոսել, բայց երբ ես սկսեցի բոյկոտը, նրանք ուզում էին խոսել։ Ես պատասխանեցի՝ չգիտեմ ինչի մասին խոսել հիմա։ Նրանք իրականում չեն փորձում որևէ բան փոխել։
– Պատրաստվու՞մ եք վերադառնալ սոցիալական ցանցեր։
– Առանց նրանց ես ինձ լավ եմ զգում: Ես լավ եմ քնում»,- ասել է Անրին՝ ելույթ ունենալով Լիսաբոնում կայացած Web Summit-ում: