Պեպ Գվարդիոլան խոսել է «Բրյուգեի» դեմ կայանալիք խաղի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի «Բրյուգեի» հետ կայանալիք տնային հանդիպման սպասելիքներով։

«Ֆուտբոլը խաղ է, որում հաղթում ես կամ պարտվում: Ինձ անհանգստացնում է մեր խաղը,- մեջբերում է Գվարդիոլայի խոսքն ակումբի պաշտոնական կայքը։ Վաղը «Բրյուգեի» հետ կայանալիք հանդիպումը շատ ավելի կարեւոր է, քան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը: Այս հանդիպումը կարող է լուրջ քայլ լինել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար: Պրեմիեր Լիգայում շատ խաղեր կան, Եվրագավաթում՝ քիչ, և բոլորն էլ որոշիչ են»:

Գվարդիոլայի թիմը երեք խաղում վաստակած 6 միավորով խմբում երկրորդն է։