Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին, որն այժմ հանդես է գալիս լեհական «Գորնիկ Զաբժեում», խոսել է «Ոսկե գնդակի» մասին։
«Արդյունքի մասին ոչինչ չեմ ասում: Այնտեղ միշտ չէ, որ ամեն ինչ արդար է։ Ընտրությունը շատ կապված է քաղաքականության հետ:
Կարծում եմ՝ պետք է ընտրել լավագույնին։ Լավագույնն աշխարհում. չես կարող այդպես համեմատվել»,- ասել է Պոդոլսկին Bild-ին տված հարցազրույցում:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում։