Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների Լիգայի՝ «Զենիթի» դեմ հանդիպման մասին

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ հանդիպման նախապատրաստության մասին։

– Ի՞նչ կասեք «Զենիթի» մասին:

– Սա հմուտ խաղացողներով թիմ է, որոնք գիտեն գոլ խփել: Չնայած վաղը ամեն ինչ կախված է միայն մեզնից։

«Յուվենտուս» – «Զենիթ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։