CHAMPIONS LEAGUE. «Ռեալ» – «Շախտյոր» խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

Նոյեմբերի 3-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ մրցափուլում կհյուրընկալի Դոնեցկի «Շախտյորին»:

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ դիմակայությունը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստյենի գլխավորությամբ: Վերջինիս եզրերում կօգնեն Օրելյեն Բերտոմյեն և Բենժամեն Պաժը: Չորրորդ մրցավարը կլինի Ժերեմի Պինյարը:

Հավելենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:45-ին: