Վալերի Կարպինը խոսել է Արտյոմ Ձյուբային Ռուսաստանի հավաքական չհրավիրելու որոշման մասին

Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն ասել է, թե ինչու է որոշել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Կիպրոսի և Խորվաթիայի հավաքականների հետ որոշիչ խաղերին չհրավիրել «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբային:

«Ձյուբայի հետ տարբերակը մենք չէինք դիտարկում: Նա նախորդ անգամ, երբ մենք հուսով էինք, որ այո՛, նա մեզ կօգնի Սլովակիայի և Սլովենիայի դեմ խաղերում, ասաց, որ պատրաստ չէ:

Դրանից հետո նրա թեկնածությունը չենք դիտարկել: Եվ դեռևս չենք դիտարկի: Մեզ ընդամենը երկու խաղ է սպասվում», – ասել է Կարպինը Ռուսաստանի հավաքականի YouTube-ի պաշտոնական ալիքում: