Սլովենացի մրցավարները կսասարկեն «Ատալանտա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն «Ատալանտան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բերգամոյում կայանալիք հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձանակազմը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ: Նրան եզրերում կօգնեն Տոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը, իսկ հանդիպման չորորրդ մրցավար է նշանակվել Մատեյ Յուգը:

Ավելացնենք, որ «Ատալանտա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի է ունենալու վաղը՝ Երևանի ժամանակով 23:55-ին: