CHAMPIONS LEAGUE. «Լիվերպուլ» – «Ատլետիկո» խաղի գլխավոր մրցավարի անունը հայտնի է

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլն» իր հարկի տակ կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: Թիմերի միջև հոկտեմբերին կայացած խաղն ավարտվել էր Յուրգեն Կլոպի թիմի 3:2 հաշվով հաղթանակով:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անգլիայում կայանալիք հանդիպումը սպասարկելու է Նիդերլանդների մրցավարական անձնակազմը՝ Դանի Մակելիի գլխավորությամբ:

Հավելենք, որ «Լիվերպուլ» – «Ատլետիկո» խաղը կայանալու է նոյեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: