«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, ով կորոնավիրուսի պատճառով բաց էր թողել իր թիմի վերջին խաղերը, այսօր ՊՇՌ թեստ է հանձնել: Այս մասին հայտնում է Bild-ը:
Ինչպես հայտնում է Bild-ը՝ եթե թեստի արդյունքը բացասական լինի, ապա 34-ամյա մասնագետը կվերադառնա մարզչական աշխատանքին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բենֆիկայի» դեմ նոյեմբերի 2-ին կայանալիք հանդիպմանը:
Ավելի վաղ գերմանացի մասնագետը վարակվել էր կորոնավիրուսով, թեև մինչ այդ պատվաստվել էր: