«Ռոման» Իտալիայի առաջնության 11-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին» (1:2): Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարիերայում սա Ա Սերիայում առաջին տնային պարտությունն էր:
Պորտուգալացի մասնագետը 2008-2010 թվականներին մարզել է «Ինտերը»: Այնժամ «ներաձուրիները» «յուրահատուկի» հետ սեփական հարկի տակ չեն պարտվել 38 խաղում: «Ռոման» այս մրցաշրջանի մեկնարկում «Օլիմպիական» մարզադաշտում 4 հաղթանակ է տարել և մեկ անգամ խաղացել ոչ-ոքի: Այդպիսով, «Միլանից» կրած պարտությունն ընդհատեց Ա Սերիայում Մոուրինյոյի 43 տնային հանդիպումների անպարտելիության շարքը:
Հատկանշական է, որ սա Իտալիայի առաջնության 3 միավորի շրջանում (1994/95 մրցաշրջանից սկսած) մարզիչների համար սեփական հարկի տակ ամենաերկար անպարտելիության շարքն է: