Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ «Լիվերպուլը» կորուստ ունի:
Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ առաջիկա խաղը բաց կթողնի կիսապաշտպան Նաբի Կեյտան: Գվինեացի ֆուտբոլիստն ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում վնասվածք է ստացել:
Հավելենք, որ «Լիվերպուլ» – «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: