«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գրառումը մարզիկների շրջանում ամենահայտնին է դարձել Instagram-ի պատմության մեջ։
Խոսքը այն հրապարակման մասին է, որ պորտուգալացին և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակ են սպասում։ Այս հրապարակումն ունի ավելի քան 27 միլիոն հավանում։
https://www.instagram.com/p/CVk29cSI-2E/
Instagram-ում մարզիկների կողմից կատարած հրապարակումների հավանումների նախորդ ռեկորդը եղել է հարձակվող Լիոնել Մեսսիինը, որը նոր էր տեղափոխվել ՊՍԺ, փարիզյան թիմի համազգեստով կեցվածք էր ընդունել՝ շրջապատված իր ընտանիքով։ Այս հրապարակումն ունի 22 միլիոն հավանում։