Դիեգո Մարադոնայի դստրերը հայտարարել են, որ չեն մասնակցի «Բարսելոնա»-«Բոկա Խունիորս» հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայում։
Դալման և Ժանիննան քննադատել են խաղի անցկացման գաղափարը, որը նվիրված է լինելու Մարադոնայի մահվան տարելիցին։ Թիմերը կպայքարեն նրա անվան գավաթի համար։
«Նրանք բիզնես են անում հորս մահից»,- ասել է Դալման։
Աղջիկները քննադատել են նաև Մաթիաս Մորլուին, որը որպես միջնորդ մասնակցել է հանդիպման կազմակերպմանը։
«Այս տղան հորս մոտեցավ որպես երկրպագու, և հիմա պնդում է, որ իրեն են պատկանում իմիջի իրավունքները, իր անունը։ Նա պնդում է, որ իր երեխաները իրավունք չունեն»,- ասել է Դալման։