Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Հոֆենհայմն» ընդունել էր «Հոլշտայնին»: Տանտերերը ջախջախիչ հաղթանակ տարան և դուրս եկան հաջորդ փուլ, իսկ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին: 28-ամյա ֆուտբոլիստը 84-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանիայի գավաթ
«Հոֆենհայմ» – «Հոլշտայն» 5:1
1:0 Վան դեն Բերգ (3)
2:0 Հաուկե Վալ (31)
2:1 Ֆիլ Նոյման (47)
3:1 Անջելո Շտիլեր (59)
4:1 Մոանես Դաբուր (72)
5:1 Բրուն Լարսեն (84)