Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Լիվերպուլի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
««Լիվերպուլն» ուներ հնարավորություններ, նրանք շատ լավ թիմ ունեն: Կլոպը ուժեղ խաղացողներ ունի բոլոր դիրքերում: Իմ թիմը սկսեց հաղթել, երբ մենք հանդերձարանից դուրս էինք գալիս: Ես տեսա, որ տղաները հավատում են հաջողությանը: Այսօր թիմն ու երկրպագուները շատ համախմբված էին:
8 տարի է ես աշխատում եմ այս ակումբում, բայց այսօրվա նման աջակցություն երբեք երկրպագուների կողմից չեմ տեսել, դա շատ էմոցիոնալ էր: Մենք թիմային ֆուտբոլ ցույց տվեցինք: Երբ խաղում ես այսպես, կարող ես հասնել ամեն ինչի:
Սա մեր լավագույն երեկոն էր: Մենք գավաթ չենք նվաճել, բայց կան օրեր, որոնք հավերժ մնում են հիշողությունների մեջ: Այսօր մենք աշխարհի լավագույն թիմն էինք և հաղթանակ տարանք», – ասել է արգենտինացին: