«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կդառնա Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության դեմքը, հայտնում է The Sun-ը:
Բացի այդ, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել, ըստ որի՝ նա հաջորդ մի քանի տարիներին լինելու է Քաթարի դեսպանը:
Ըստ այդ պայմանագրի՝ Բեքհեմը տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ կստանա (ընդհանուր առմամբ 150 միլիոն):