Չավին իր մարզչական կարիերայի 7-րդ տիտղոսը նվաճեց

Կատարի էմիրի գավաթի եզրափակիչ խաղում «Ալ-Սադը» հաղթեց «Ալ-Ռայյանին» (1:1, 11-մետրանոցներով՝ 5:4):

Սա Չավիի մարզչական կարիերայի յոթերորդ տիտղոսն է։ Մինչ այդ, «Բարսելոնայի» նախկին խաղացողն արդեն նվաճել էր Կատարի էմիրի գավաթը, երկու անգամ նվաճել էր Կատարի թագաժառանգի գավաթը, նվաճել էր Կատարի առաջնության չեմպիոնի տիտղոսը, նվաճել էր Շեյխ Յասիմի գավաթը և Կատարի աստղերի գավաթը։

Չավին «Ալ-Սադի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019-ի մայիսին: