«Ռոման» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Կոնֆերենցիաների Լիգայի խաղում պարտվեց «Բուդե-Գլիմտին» (1:6):
Պորտուգալացու մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ նրա թիմը վեց գնդակ բաց թողեց: Մինչև այդ գրանցվել էր առավելագույնը 5 գոլ՝ 2010 թվականին Էլ-Կլասիկոյում «Բարսելոնայից» կրած պարտության ժամանակ (0:5):
Հատկանշական է, որ այսօրվա հանդիպումը Մոուրինյոյի համար 1008-րդն էր մարզչական կարիերայում։