«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը կարող է թուրինյան ակումբին օգնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Զենիթի» դեմ արտագնա խաղում:
Calciomercato-ի հաղորդմամբ՝ այսօր նիդերլանդցի պաշտպանը վերսկսել է թիմի ընդհանուր խմբում մարզումները: 22-ամյա խաղացողը մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել Ա Սերիայի «Ռոմայի» դեմ հանդիպումը (1:0):
Ավելացնենք, որ «Զենիթ» – «Յուվենտուս» խաղը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: