ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կհրապարակի իր ինքնակենսագրությունը որպես կոմիքս:
Կոմիքսը կկոչվի Je m’appelle Kylian (Իմ անունն է Կիլիան) և կթողարկվի նոյեմբերի 12-ին, հաղորդում է GFFN-ը՝ վկայակոչելով Ouest-France-ին:
22-ամյա ֆուտբոլիստի ինքնակենսագրության տպաքանակը կկազմի 300,000 օրինակ: Մբապեն չկարողացավ գտնել հրատարակության պատրաստ հրատարակչի և ստեղծեց իր սեփականը «KM» անունով:
Խաղացողի փաստաբան Դելֆին Վերհեյդենը ասել է, որ խաղացողի ինքնակենսագրությունը կենտրոնանալու է «իր պատմության և այն դժվարությունների վրա, որոնք նա պետք է հաղթահարեր համաշխարհային աստղ դառնալու համար»: