Ալեքս Ֆերգյուսոն. «Անհնար էր ընդունել նման առաջարկ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ իրեն երկու անգամ առաջարկել են գլխավորել Անգլիայի հավաքականը: Նա բացատրեց, թե ինչու է հրաժարվել:

«Անհնար էր ընդունել նման առաջարկ: Երկրորդ անգամ ինձ մոտեցան Մարտին Էդվարդսի միջոցով: Այնուհետև ես նրան ասացի. «Պարզապես մոռացեք, ինձ չի հետաքրքրում»: Ես արագ որոշում կայացրեցի, ինձնից պահանջվեց 10 վայրկյան:

Պարզապես պատկերացրեք, թե ինչպես ես այդ ժամանակ կվերադառնայի Շոտլանդիա: Աստված իմ!” – ասաց Ֆերգյուսոնը իր ինքնակենսագրության թողարկմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Անգլիայի հավաքականն Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի տնային խաղում չկարողացավ հաղթել Հունգարիայի հավաքականին (1:1): Բրիտանացիները 20 միավորով գլխավորում են I խմբի մրցաշարային աղյուսակը: