Գարեթ Սաութգեյթը հայտարարում է նոր պայմանագրի բանակցությունների մասին

Գարեթ Սաութգեյթը շուտով կքննարկի Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի հետ նոր պայմանագրի մանրամասները: Այս մասին պատմեց անձամբ մարզիչը:

«Իմ առաջնահերթությունն այժմ Անգլիայի հավաքականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը հասցնելն է: Մենք նոր պայմանագրի շուրջ կբանակցենք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», – գլխավոր մարզչի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ Գարեթ Սաութգեյթի ղեկավարությամբ Անգլիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ 2018 թվականի Աշխարհի առաջնությունում և եզրափակիչ՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում:

Գարեթ Սաութգեյթի գործող պայմանագիրը Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ավարտը: