Կրիշտիանու Ռոնալդուն միջազգային մրցաշարերի մակարդակով ռեկորդ գրանցեց

Երեկ Աշխարհի առաջնության ընտրական փուլում միմյանց հետ մրցեցին Պորտուգալիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները (5:0):

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հարձակվողը գոլեր խփեց 8-րդ, 13-րդ եւ 87-րդ րոպեներին:

Հարկ է նշել, որ այս հեթ-տրիկը ֆուտբոլիստի համար 10-րդն էր ազգային հավաքականի համար: Սա բացարձակ ռեկորդ է միջազգային մրցաշարերի պատմության մեջ:

Սա Կրիշտիանուի կարիերայում 58-րդ հեթ-տրիկն է: