Տիտե. «Նա բացառիկ խաղացող է, քանի որ ստեղծում է բացառիկ պահեր»

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն գնահատեց հարձակվող Նեյմարի խաղը Կոլումբիայի դեմ խաղից հետո՝  Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում (0:0):

«Նեյմարը լավ խաղաց, ինչպես ամբողջ թիմը: Հավանաբար, նրանից բացառիկ բաներ են սպասում և ելքի վճռում՝ յուրաքանչյուր խաղում:

Նա բացառիկ խաղացող է, քանի որ ստեղծում է բացառիկ պահեր, բայց ոչ միշտ նույնը: Նա յուրահատուկ խաղացող է, մենք դա գիտենք»,- ասաց Տիտեն: