Իսպանիայի հավաքականի հարձակվող Միկել Օյարսաբալն Ազգերի Լիգայի խաղարկությունում Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությունից (1:2) հետո հայտարարել է, որ մրցակցի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հաղթական գոլը խփելիս եղել է խաղից դուրս վիճակում:
«Բոլորը տեսան, որ Մբապեն խաղից դուրս վիճակի գոլ խփեց: Երբեմն դա մեր օգտին է աշխատում, իսկ երբեմն՝ մեր դեմ:
Ըստ իս՝ նա, ով նման կանոն է մտցրել, երբեք չի խաղացել ֆուտբոլ», – Օյարսաբալի խոսքերն է մեջբերում AS պարբերականը: