Ազգերի Լիգա. Հայտնի է մրցաշարի եզրափակիչ խաղերի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ճանաչվել է Ազգերի Լիգայի խաղարկության չորս եզրափակիչների լավագույն ֆուտբոլիստ:

«Բարսելոնայի» ներկայացուցիչը մրցանակը ստացել է մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի արդյունքներով:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն ամբողջական հանդիպումներ էր անցկացրել Իտալիայի (2:1) և Ֆրանսիայի (1:2) հավաքականների դեմ խաղերում: Բուսկետսը եզրափակիչ հանդիպմանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

https://twitter.com/EURO2024/status/1447314852498886662?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1447314852498886662%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.soccer.ru%2Fnews%2F1285373%2Fbuskets-serhio