Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լյապորտը մեկնաբանել է Ազգերի Լիգայի խաղարկության եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունը (1:2):
«Ծանր պարտություն է: Մենք ցույց տվեցինք, որ թոփ թիմ ենք՝ չնայած կազմում մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներին:
Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք, քան Ֆրանսիան: Սակայն ակնհայտ է, որ միայն արդյունքն է հիշվում», – 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: