Լեո Մեսսին՝ ԱԱ-ի ընտրական փուլերի պատմության 5-րդ լավագույն ռմբարկու

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հաղթական գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի որակավորման փուլի Ուրուգվայի ընտրանու դեմ խաղում (3:0):

Դա ՊՍԺ-ի ֆուտբոլիստի 27-րդ գնդակն է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում և նա այդ ցուցանիշով դուրս է եկել 5-րդ հորիզոնական՝ հավասարվելով Ռոբերտ Լևանդովսկու և Կաձույոսի Միուրայի հետ:

Ռեկորդակիրը գվատեմալացի Կառլոս Ռուիսն է, ով իր ակտիվում 39 գոլ ունի: Լավագույն քառյակում են նաև Ալի Դաեին (Իրան, 35 գնդակ), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 33 գնդակ) և Կարիմ Բագերին (Իրան, 28 գնդակ):