Դիդյե Դեշամ. «Իմ ֆուտբոլիստները մարտիկներ են, ինչպես և ես»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի Լիգայի խաղարկության եզրափակչում Իսպանիայի ընտրանու (2:1) նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Ես շատ հպարտ եմ և ուրախ իմ խաղացողների համար: Մենք պարտվում էինք թե՛ կիսաեզրափակիչ, թե՛ այսօրվա խաղի ընթացքում: Սակայն այսօր մենք արագ հավասարեցրինք հաշիվը:

Տաղանդից բացի՝ այս թիմը նաև բնավորություն և մարտական ոգի ունի, և ես շատ հպարտ եմ տղաների համար: Խաղասեղանին տիտղոսն էր: Իմ ֆուտբոլիստները մարտիկներ են, ինչպես և ես: Մենք ամեն հնարավորն արեցինք տիտղոսը նվաճելու համար», – 52-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: