Հարձակվող Կարիմ Բենզեման ավելացրեց իր կարիերայի տիտղոսների թիվը:
33-ամյա խաղացողն առաջին անգամ Ֆրանսիայի հավաքականի կազմում տիտղոս է նվաճել՝ հաղթելով Ազգերի Լիգայի խաղարկությունում:
Բենզեման նաև 7 տիտղոս է նվաճել «Լիոնի» և 18-ը՝ Մադրիդի «Ռեալի» կազմում:
Ավելացնենք, որ ռմբարկուն ճանաչվել էր մրցաշարի՝ Իսպանիայի հավաքականի հետ եզրափակիչ հանդիպման (2:1) լավագույն ֆուտբոլիստ, որում նա դարձել էր գոլի հեղինակ: